Սպահանում միջուկային օբյեկտի 4 շենք է վնասվել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է` ուրբաթ օրվանից հետո Իրանի միջուկային օբյեկտներին նոր վնաս չի հասցվել

Լուրեր

10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
Բոլորը

ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի  ղեկավար Ռաֆայել Գրոսսին երկուշաբթի թարմացված տեղեկատվություն է տրամադրել Իրանի միջուկային օբյեկտներում Իսրայելի կողմից ռազմական հարվածներից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ասելով, որ Նաթանզի կամ Ֆորդոյի հարստացման օբյեկտներում հետագա վնասների որևէ նշան չկա, գրում է Reuters-ը, որին վկայակոչում է Al Arabiya-ն։

Գրոսսին և նրա ղեկավարած Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նախկինում հայտնել էին, որ Իրանի երեք հարստացման գործարաններից ամենափոքրը՝ Նաթանզի ընդարձակ միջուկային համալիրի վերգետնյա փորձնական կայանը, ոչնչացվել է։ Չնայած Նաթանզի ավելի մեծ ստորգետնյա հարստացման գործարանի վրա ֆիզիկական հարձակման որևէ նշան չի եղել, դրա էլեկտրամատակարարումը խափանվել է, ինչը կարող էր վնասել այնտեղի ուրանի հարստացման ցենտրիֆուգները: Ֆորդոյի գործարանը, որը փորված է լեռան մեջ, որևէ վնաս չի կրել:

«Նաթանզի վառելիքի հարստացման գործարանի տարածքում ուրբաթ օրվա հարձակումից ի վեր, որը ոչնչացրել է փորձնական վառելիքի հարստացման գործարանի վերգետնյա մասը, լրացուցիչ վնաս չի պատճառվել»,- հայտնել է Գրոսսին ղեկավարած իր գործակալության՝ 35 երկրներից բաղկացած կառավարիչների խորհրդի արտակարգ նիստում։

Հավելենք, որ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամ է նաև Հայաստանը։

Շաբաթավերջին պնդելով, որ Իսրայելի հարվածները վնասել են Սպահանի միջուկային օբյեկտների չորս շենք, այդ թվում՝ ուրանի վերամշակման գործարան, որտեղ ուրանը վերածվում է ուրանի հեքսաֆտորիդի՝ ցենտրիֆուգների համար նախատեսված հումքի, որպեսզի այն կարողանա հարստացվել, նա մանրամասն նկարագրել է պատճառված վնասը։

«Ուրբաթ օրվա հարձակման հետևանքով վնասվել են Սպահանի միջուկային օբյեկտի չորս շենք՝ կենտրոնական քիմիական լաբորատորիան, ուրանի փոխակերպման գործարանը, Թեհրանի ռեակտորի վառելիքի արտադրության գործարանը և կառուցվող UF4-ը (ուրանի տետրաֆտորիդ) մետաղի վերամշակման գործարանը։ [Ատոմային էներգիայի միջազգային] գործակալությունը ներկա է և կմնա Իրանում։ Իրանում անվտանգության միջոցառումների ստուգումները կշարունակվեն, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան, ինչպես պահանջվում է Իրանի կողմից Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) երաշխիքային պարտավորություններով»,- ասել է նա։

Գրոսսին նաև հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև շարունակվող ռազմական լարվածությունը խաթարում է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու ուղղությամբ անհրաժեշտ դիվանագիտական ​​ջանքերը։

«Այս ռազմական էսկալացիան հետաձգում է դիվանագիտական ​​լուծման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները, որը երկարաժամկետ երաշխիքներ կտար, որ Իրանը միջուկային զենք չի ձեռք բերի»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է սկսել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքները: Հարվածների հետևանքով զոհվել են  բարձրաստիճան զինվորականներ, միջուկային գիտնականներ և  խաղաղ բնակիչներ։ Իրանն էլ ի պատասխան՝ հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի