Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնմամբ և կառավարիչներին պատասխանատվության կոչ է արել, հայտնում է Vatican News-ը։ «Տագնապալի լուրեր են ստացվում Մերձավոր Արևելքից, հատկապես Իրանից։ Այս դրամատիկ սցենարում, որը վերաբերում է նաև Իսրայելին և Պաղեստինին, տուժում է բնակչությունը, հատկապես Գազայում և այլ տարածքներում, որտեղ մարդասիրական օգնություն է անհրաժեշտ։ …

