Նիգերիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Report Circle լրատվակայքը, այս մասին մամուլի հաղորդագրության մեջ հայտնել է Նիգերիայի արտգործնախարարությունը: Հաղորդագրության համաձայն՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում …

