ՄԱԳԱՏԷ-ին այժմ ավելի դժվար կլինի հետևել իրանական ուրանին. Bloomberg

Լուրեր

06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
Բոլորը

«Թեև մենք դեռ սպասում ենք վնասի ամբողջական գնահատմանը, մի բան ակնհայտ է․ Իրանի հարստացված ուրանի հաշվառված պաշարների մոնիթորինգն այժմ զգալիորեն բարդացել է»,-նշում է Bloomberg գործակալության վերլուծաբանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Իրանի դեմ հարձակումներից առաջ ՄԱԿ-ի վերահսկողությամբ գործող կազմակերպությունը հետևում էր ավելի քան 9000 կիլոգրամ նյութի (այդ թվում՝ 409 կիլոգրամ վառելիքի, որն իր որակով մոտ է մարտական մակարդակին)։

Գործակալությունը շեշտում է, որ նույնիսկ ուրանի հարստացման արտադրամասերին և պահեստարաններին հասցված տեղային վնասը կարող է խոչընդոտել ՄԱԳԱՏԷ-ի՝ Իրանում իրականացվող վերահսկողության գործընթացին։

«Եթե դրան ավելացնենք Իրանի հայտարարությունը, որ հարստացված ուրանի զգալի քանակություն տեղափոխվել է դեռ չհայտարարված վայրեր, ՄԱԳԱՏԷ-ն կանգնած է լուրջ խնդրի առջև՝ ինչպես իրականացնել որևիցե ստուգում իրանական ուրանի վերաբերյալ»,-նշվում է հրապարակման մեջ։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է Վիեննայում կառավարման խորհրդի «հատուկ նիստ» գումարելու մասին։ Նա այսօր՝ հունիսի 22-ին, X սոցիալական ցանցում գրել է, որ նիստը տեղի կունենա երկուշաբթի։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։

Ամերիկայի նախագահը նաև ուղերձով է հանդես եկել։ Իր ելույթում, որը տևել է երեք րոպե, Թրամփն ասել է, որ Իրանի ապագան կամ խաղաղություն է, կամ ողբերգություն, և կան բազմաթիվ այլ թիրախներ, որոնք կարող են խոցվել ամերիկացի զինվորականների կողմից: Նա հայտարարել է, որ եթե խաղաղության գործընթացն արագ տեղի չունենա, ապա ԱՄՆ-ն այլ նպատակներ է հետապնդելու՝ ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ: