Իսրայելը գիշերը «հարվածների ալիք է սկսել Իրանի արևմուտքում և մայրաքաղաք Թեհրանում գտնվող ռազմական թիրախների դեմ»։ Այս մասին հայտարարել է իսրայելցի զինվորական պաշտոնյան, գրում է CNN-ը։ Մոտ 20 կործանիչ հարվածներ է հասցրել արևմտյան Քերմանշահ քաղաքի ենթակառուցվածքներին, որոնք, պաշտոնյայի խոսքով, օգտագործվել են հրթիռների պահեստավորման և արձակման, արբանյակային համակարգերի և ռազմական ռադարային օբյեկտների համար։ Պաշտոնյայի խոսքով՝ իսրայելական կործանիչները …

