Արդյո՞ք Ֆորդոյում գտնվող ուրանի պաշարները ոչնչացվել են․ BBC

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ֆորդոյի գործարանին ամերիկյան հարվածից հետո ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե արդյոք ոչնչացվել են այնտեղ գտնվող հարստացված ուրանի պաշարները։ Այս հարցին դեռ պատասխան չկա, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իրանի պաշտոնյաները հայտարարում են, որ միջուկային նյութերը գործարանից դուրս են բերվել դեռ մինչև հարձակումը, այսինքն՝ ամերիկյան հարվածը չի հասել իր հիմնական նպատակներից մեկին։ Իսրայելի Պաշտպանական բանակի ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը այս հարցին պատասխանել է հետևյալ կերպ. «Մենք շարունակաբար ստուգում ենք իրավիճակը։ Վաղ է եզրակացություններ անելու համար։ Կարծում եմ՝ ավելի ուշ կիմանանք»։

Ֆորդոյում գտնվում է ուրանի հարստացման գործարան, որը թաքնված է հեռավոր լեռնային շրջանում, ուստի վերևից (օրինակ՝ արբանյակից) վնասները տեսնել հնարավոր չէ։

Հարցին, թե արդյոք Իսրայելը կարող է ընդլայնել իր թիրախները՝ ներառելով նաև քաղաքացիական օբյեկտները, Դեֆրինը պատասխանել է. «Մենք ունենք թիրախների պլան, և շարունակելու ենք հարվածել այդ թիրախներին», առանց ուղիղ պատասխան տալու։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։

Ամերիկայի նախագահը նաև ուղերձով է հանդես եկել։ Իր ելույթում, որը տևել է երեք րոպե, Թրամփն ասել է, որ Իրանի ապագան կամ խաղաղություն է, կամ ողբերգություն, և կան բազմաթիվ այլ թիրախներ, որոնք կարող են խոցվել ամերիկացի զինվորականների կողմից: Նա հայտարարել է, որ եթե խաղաղության գործընթացն արագ տեղի չունենա, ապա ԱՄՆ-ն այլ նպատակներ է հետապնդելու՝ ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ:

ԱՄՆ-ն իր հարվածներով «որոշել է պայթեցնել» Իրանի հետ միջուկային բանակցություններին վերաբերող դիվանագիտությունը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ գիշերային հարվածները Իրանին։

X սոցիալական ցանցում հրապարակած հաղորդագրության մեջ Արաղչին ասել է, որ Իսրայելը տապալել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները՝ հունիսի 13-ին Իրանի միջուկային օբյեկտների վրա իր հարվածներով, իսկ ԱՄՆ-ն նույնը արել է եվրոպական տերությունների հետ բանակցությունների դեպքում՝ կիրակի օրը իրականացրած հարվածներով։

Եվրոպացիների՝ Իրանին բանակցություններին վերադառնալու կոչերին ի պատասխան նա ասել է. «Իրանը ինչպես կարող է վերադառնալ մի բանի, որից երբեք չէր հեռացել»։