Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դաշնային մակարդակով դասակարգել է որպես աջ ծայրահեղական, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Գերատեսչությունն իր որոշումը հիմնավորել է «կուսակցության ընդհանուր ծայրահեղական բնույթով, որն անտեսում է մարդկային արժանապատվությունը»։ Նշվում է, որ Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը համապատասխան գնահատականը տվել է «ինտենսիվ և համապարփակ փորձագիտական ուսումնասիրությունից հետո»։ «Կասկածները, որ կուսակցությունը …

