Թրամփի բանագնացը նշել է, թե որոնք են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի «կարմիր գծերը»

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի կողմից ուրանի հարստացումը և զինումը «կարմիր գծեր» են Միացյալ Նահանգների համար։ Այս մասին CNBC-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը՝ հավելելով, որ հույս ունի Թեհրանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման, գրում է Reuters-ը։

«Մենք չենք կարող ունենալ զինում։ Դա կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը։ Այդ դեպքում բոլորը կցանկանան ռումբ ունենալ, և մենք պարզապես չենք կարող դա թույլ տալ»,- ասել է նա։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա ասել է, որ Իրանի հետ ցանկացած միջուկային նախագիծ պետք է լինի խիստ հսկողության տակ, և ԱՄՆ-ն կցանկանար մասնակցել դրան։

«Դա կլինի խիստ հսկողություն, և իրանցիները կընդունեն դա. մենք խոսել ենք դրա մասին։ Հուսով եմ, եթե նրանք թաքցնելու ոչինչ չունեն, ապա նրանք խնդիր չունեն խիստ հսկողության հետ»,- ասել է Ուիթկոֆը։

Հարցին, թե ինչպես է նախագահ Թրամփը վերջերս որոշել մեղմացնել Իրանի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցներ՝ թույլ տալով նրան նավթ վաճառել Չինաստանին, նա պատասխանել է. «Դա նախագահի կողմից ազդանշան էր։ Սա ազդանշան էր չինացիներին, որ մենք ցանկանում ենք համագործակցել ձեզ հետ։ Հուսով եմ, որ դա կդառնա ազդանշան իրանցիների համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուիթկոֆը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները «խոստումնալից» են, և որ Վաշինգտոնը հույս ունի երկարաժամկետ խաղաղության գործարքի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի