Իրանը հայտնել է Թեհրանի մետրոյում «Մոսադի» լրտեսի ձերբակալման մասին

Լուրեր

10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Թեհրանի մետրոյում ձերբակալել են իսրայելական «Մոսադի» գործակալի՝ պնդելով, թե նա էլեկտրոնային չիպի միջոցով փոխանցել է զգայուն և ռազմական օբյեկտների գտնվելու վայրերը, փոխանցում է Iran International-ը՝ վկայակոչելով պետական IRIB-ին։  Տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոստիկանների համար կասկածելի են թվացել նրա տեղաշարժները։

Հաղորդագրությունում ասվում է, որ նա, ենթադրաբար, հրահանգներ է ստացել եբրայերենով և գտնվելու վայրի տվյալներ ուղարկել անհայտ կոնտակտների։ Նշվում է, որ կասկածյալը և նրա սարքավորումները հանձնվել են մասնագիտացված ոստիկանական ստորաբաժանումների՝ հետագա քննության համար։

Բացի այդ՝ հաղորդվում է, որ Իրանի իշխանությունները քրեական ​​գործեր են հարուցել 47 քաղաքացու նկատմամբ«Իսրայելի հետ համագործակցության» մեղադրանքներով։ Այս մասին  հայտարարել է Ֆարս նահանգի դատական ​​իշխանության ղեկավարը։

Այս հայտարարությունը հաջորդում է ԱՄՆ-ում գործող HRANA մարդու իրավունքների խմբի զեկույցի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ Իրան-Իսրայել պատերազմի սկսվելուց ի վեր առնվազն 823 իրանցի քրեական հետապնդման է ենթարկվում քաղաքական կամ անվտանգության հետ կապված մեղադրանքներով։ HRANA-ի տվյալներով՝ նրանցից 286-ը ձերբակալվել է առցանց գործունեության համար, այդ թվում՝ Իրանի վրա Իսրայելի հարձակման մասին բովանդակություն տարածելու համար։

Նախօրեին էլ 6 մարդ  մահապատժի էր ենթարկվել «Մոսադի» օգտին լրտեսելու և մահափորձի համար նախատեսված սարքավորումներ մաքսանենգ ճանապարհով Իրան տեղափոխելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի