Իրանում Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ավելի քան 700 մարդ․ 6 մարդ մահապատժի է ենթարկվել

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանում ՝ Ուրմիայում կախաղան են բարձրացվել Իսրայելի  ​​հետախուզական գործակալության՝ «Մոսադի» օգտին լրտեսելու և երկիր մահափորձի համար նախատեսված սարքավորումներ մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար մեղադրվող երեք տղամարդիկ, գրում է Tasnim-ը։

Նշվում է, որ Էդրիս Աալին, Ազադ Շոջաեին և Ռասուլ Ահմադը մահապատժի են ենթարկվել չորեքշաբթի առավոտյան՝ մեղավոր ճանաչվելով մուհարեբի (Աստծո դեմ պատերազմ) և կոռուպցիայի մեջ՝ օտարերկրյա կառավարությունների հետ համագործակցելու և« սիոնիստական ​​ռեժիմի օգտին» լրտեսելու համար։

Նրանք մահապատժի են ենթարկվել Իրան մաքսանենգ սարքավորումներ տեղափոխելու համար, որոնք նախատեսված էին  գործիչների սպանության համար։ Պարզվել է, որ երեք տղամարդիկ կապի մեջ են եղել հարևան երկրներից մեկում գտնվող «Մոսադի» գլխավոր տարրերից մեկի հետ։

Բացի այդ՝ հաղորդվում է, որ Իրանը չորեքշաբթի օրը մահապատժի է ենթարկել ևս երեք բանտարկյալի, որոնք մեղադրվում են Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Գրում է France 24-ը՝ վկայակոչելով իրանական պետական ​​IRNA լրատվական գործակալությանը։

Նրանք կախաղան բարձրացվել են Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիայի բանտում։ Նշվում է, որ տղամարդիկ մեղադրվում են երկիր «սպանության համար նախատեսված սարքավորումներ» ներմուծելու մեջ։ Պատերազմի ժամանակ լրտեսության համար կախաղան բարձրացրվածների ընդհանուր թիվը հասել է վեցի։

Իրանի հետախուզական ուժերը վերջին 12 օրվա ընթացքում  կալանավորել են ավելի քան 700 կասկածյալ իսրայելցի գործակալի՝ Իրանում Իսրայելի ռազմական արշավից հետո լրտեսական ցանցի ակտիվ  հետապնդման շրջանակներում։ Այս մասին  հաղորդել է  Fars լրատվական գործակալությունը։

Ձերբակալությունների մեծ մասը տեղի է ունեցել Քերմանշահում, Սպահանում, Խուզեստանում, Ֆարսում, Լորեստանում և Թեհրանում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի