Եվրոպական խորհրդարանը մայիսի 7-ի լիագումար նիստի ընթացքում քվեարկության դրեց ու հաստատեց Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դերակատարմանը։ Զեկույցին կողմ է քվեարկել 367, դեմ 74, ձեռնպահ՝ 188 պատգամավոր։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցով Եվրոպական խորհրդարանը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հաշտեցման, …

