Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ է ժամանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
Բոլորը

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, որը կանչվել էր Ռուսաստանի ԱԳՆ, ժամանել է Սմոլենսկայա հրապարակում գտնվող նախարարության շենք, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը գերատեսչության շենք է մտել՝ առանց լրագրողներին մեկնաբանություն տալու։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն նախօրեին հայտնել էր, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է  նախարարություն՝ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալման հետ կապված»։

Ադրբեջանի իրավապահ մարմինները նախօրեին գործողություն էին իրականացրել «Sputnik Ադրբեջան» գործակալության Բաքվի գրասենյակում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը մտահոգված է, քանի որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողացել կապ հաստատել «Sputnik Ադրբեջան»-ի՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։

Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ«Sputnik Ադրբեջան»-ում աշխատող Ռուսաստանի ԱԴԾ 2 գործակալ է ձերբակալվել։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ձերբակալվել են գործադիր տնօրեն Իգոր Կարտավին ու գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ադրբեջանի ՆԳՆ-ն էլ հայտնել է, որ հետաքննություն են սկսել՝ հիմնվելով ստացված օպերատիվ տեղեկատվության վրա, որ «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության («Sputnik Ադրբեջան») Բաքվի մասնաճյուղը, չնայած 2025 թվականի փետրվարին հավատարմագրման կասեցմանը, շարունակում է գործել «անօրինական ֆինանսավորման հիման վրա»։

Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, որ Բաքվում ձերբակալվել է ռուսական Ruptly տեսագործակալության լրագրող Այթեկին Հուսեյնովան, որը նկարահանել է «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում խուզարկությունը։

Հավելենք, որ այս ամենը տեղի է ունենում Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների նոր լարվածության ֆոնին, որն առաջացել է ՌԴ ուժայինների կողմից Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալության ու մահվան դեպքերի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի