Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է, որ 30-օրյա հրադադարի մանրամասների շուրջ քննարկումները կսկսվեն հաջորդ շաբաթ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Կիևը պատրաստ է «ընդունել ԱՄՆ-ի առաջարկը անհապաղ ժամանակավոր 30-օրյա զինադադար մտցնելու մասին, որը կարող է երկարաձգվել …

