Էրդողանն ու Փեզեշքիանը Ստեփանակերտում բանակցություններ են անցկացրել

Լուրեր

10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այսօր հայաթափված Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են անցկացրել։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժնի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

«Նախագահ Էրդողանն ընդգծել է Իրանի և Իսրայելի միջև փաստացի հրադադարը երկարատև հանգստության վերածելու կարևորությունը։ Ընդգծվել է խնդիրները երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու կարևորությունը։ Արտահայտվել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ անկեղծորեն կատարել իր պարտականությունները, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, միջնորդի դեր ստանձնելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդգծվել է Թուրքիայի և Իրանի միջև ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Նշվել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում, մասնավորապես, առևտրի ոլորտում, օգտակար է երկու երկրների համար։

Էրդողանին հանդիպմանն ուղեկցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, նախագահականի հաղորդակցության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի