Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է Սերգիև Պոսադին հարված հասցնելու մասին․ ավելի քան 42,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության

Լուրեր

10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
Բոլորը

Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել է Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադին հարված հասցնելու մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հուլիսի 4-ին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի ստորաբաժանումները, համագործակցելով Պաշտպանության ուժերի այլ ստորաբաժանումների հետ, հարված են հասցրել «Կիրառական քիմիայի հետազոտական ​​ինստիտուտ» ԲԲԸ-ին (Սերգև Պոսադ, Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզ)»,- ասվում է Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Նշվում է, որ «ներկայում ձեռնարկությունը զբաղվում է, մասնավորապես, «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերի համար ջերմաբարիկ մարտագլխիկների արտադրությամբ»։

«Մեր մեթոդներով հաստատվել է թիրախի անմիջական ոչնչացումը: Հրդեհ և խիտ ծուխ են գրանցվել օբյեկտի տարածքում»,-ասվում է հայտարարության մեջ։

Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքը հարձակման է ենթարկվել այսօր առավոտյան։ Ականատեսները լուսանկարել են խոշոր հրդեհը։ Իշխանությունների տվյալներով՝ երկու մարդ տուժել է։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն էլ  հայտնել է, որ Սերգիև Պոսադի շրջանում գրանցվել է չորս անօդաչու թռչող սարքի անկում։ Միաժամանակ, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Մոսկվայի մարզը չէր նշել այն շրջանների շարքում, որտեղ անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

Քաղաքային շրջանի ղեկավար Օքսանա Երոխանովան հայտնել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ենթակայանում։ Հրդեհի հետևանքով ավելի քան 42 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Իշխանությունների տվյալներով՝ էլեկտրամատակարարումն արդեն վերականգնվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի