Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանն այսօր գործակարգավարական նիստում զեկուցեց, որ մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանում երկրորդ շարժասանդուղքի փոխարինման աշխատանքները կատարվել են, այն հանձնվել է շահագործման։ Հիշեցնենք՝ «Սասունցի Դավիթ» կայարանում երեք շարժասանդուղք էր սկսել փոխարինվել նորով։ Մինչ այս ևս մեկ կայարանում փոխարինվել էր մեկ շարժասանդուղք։ Այս բոլոր չորս շարժասանդուղքների փոխարինման համար ծախսվել է 335 միլիոն դրամ։ Մանրամասները՝ …

