Ադրբեջանն ու Ղազախստանը ԱԹՍ-ների կիրառման զորավարժություններ են անցկացնում
Քաղաքականություն
09.07.2025 | 16:12
Ադրբեջանում մեկնարկել են «Թարլան-2025» համատեղ թռիչքային և մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվում են Ադրբեջանի և Ղազախստանի զինծառայողների մասնակցությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ տեղի է ունեցել բացման արարողությունը։

Նշվել է, որ անօդաչու թռչող սարքերի կիրառմանը նվիրված զորավարժությունները հատուկ դեր են խաղում ադրբեջանա-ղազախական ռազմական համագործակցության ամրապնդման գործում։ Համատեղ զորավարժությունները տևելու են մինչև հուլիսի 10-ը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի