Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակցի հետ
Քաղաքականություն
09.07.2025 | 16:14
Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ․ հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։