Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով
Հասարակություն
09.07.2025 | 16:36
Factor TV-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Այս տեղեկությունը, սակայն, կրկին չեն մեկնաբանում կոմիտեից։
Հիշեցնենք՝ երեկ գրել էինք, որ Ծառուկյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Թե որ գործի շրջանակներում էր ԲՀԿ ղեկավարը ներկայացել իրավապահ կառույցին, պաշտոնական որևէ մեկնաբանություն ստանալ չի հաջողվում։
Factor TV-ն երեկվանից փորձում է կապ հաստատել Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան են մնում։
Ռոզա Վարդանյան