«Աշխատում ենք զբոսայգու այն ուրվագիծը մշակելու ուղղությամբ, որի շրջանակում պետք է իրականացվի տվյալ հայեցակարգը»,- այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն ասաց քաղաքաետի խորհրդական Սոնա Թևանյանը՝ անդրադառնալով «Հաղթանակ» զբոսայգու արդիականացման ծրագրին։ «Այդ նպատակով ուսումնասիրվում են տարածքում առկա գույքերը, դրանց կարգավիճակն ու պայմանագրերը։ Այս գույքագրումն ավարտելուց հետո կունենանք ամբողջական տեղեկատվություն այն ուրվագծի վերաբերյալ, որի շրջանակում հնարավոր կլինի …

