ՄԻԵԴ-ը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել Malaysia Airlines-ի MH17 չվերթի կործանման մեջ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է, որ Ռուսաստանն է կանգնած 2014 թվականին Դոնբասի վրայով Malaysia Airlines MH17 չվերթի կործանման հետևում, որի հետևանքով զոհվել է 298 մարդ, գրում է Meduza-ն։

Ըստ Associated Press-ի՝ սա առաջին դեպքն է, երբ միջազգային դատարանը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել MH17 ավիաաղետի համար։

Մեկ այլ որոշմամբ՝ ՄԻԵԴ-ը նշել է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը Ուկրաինայում պատերազմի ժամանակ: Սա առաջին դեպքն է, երբ միջազգային դատարանը Մոսկվային պատասխանատու է ճանաչել մարդու իրավունքների խախտումների համար 2022 թվականին Ուկրաինա լայնածավալ ներխուժման ժամանակ։

Դատարանն այս որոշումները կայացրել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի և Նիդերլանդների կողմից հարուցված գործերը քննարկելիս։ AP-ն նշում է, որ ցանկացած որոշում հիմնականում խորհրդանշական բնույթ կունենա. 2022 թվականից ի վեր Ռուսաստանը չի կատարում դատարանի որոշումները։

Ռուսաստանը ՄԻԵԴ-ի որոշումները համարում է առ ոչինչ և չի պատրաստվում դրանք կատարել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող Malaysia Airlines-ի օդանավը խոցվել էր 2014 թվականի հուլիսի 17-ին՝ անջատողականների կողմից վերահսկվող արևելյան Ուկրաինայից արձակված ռուսական արտադրության «Բուկ»հրթիռով։ Բոլոր 298 ուղևորներն ու անձնակազմի անդամները, այդ թվում՝ Նիդերլանդների 196 քաղաքացի զոհվել էին։

2022 թվականի նոյեմբերին Նիդերլանդների դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման էր դատապարտել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովին ու ևս երկու անձի՝ ինքնաթիռը դիտավորյալ ոչնչացնելու և կանխամտածված սպանության մեղադրանքով։ Գործով մեկ այլ մեղադրյալ արդարացվել էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի