Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
09.07.2025 | 18:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ․ հայտնում են ՀՀ կառավարությունից։
Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը:
Այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։








