Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Արտակ Կարապաետյանի որոշմամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվել է։

Սարգսյանի պաշտպանները միջնորդություններ էին ներկայացրել դատարան կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք, գրավ, տնային կալանք, նաև վարչական հսկողություն։ Բայց, փաստորեն, այս միջնորդությունները մերժվել են։

Նշենք, որ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը պիտի քննվեր Երևանի քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրում, սակայն միջնորդությունը մակագրվել էր Արտակ Կարապետյանին, որը ավելի վաղ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Դատարանը բացատրել է, որ Երևանի քրեական դատարանի բոլոր դատավորներն են ներգրավված եղել հերթապահության գրաֆիկում։

«Դատարանն արձանագրել է, որ գլխավոր դատախազի նշած հիմքերից երկուսը բացակայում են, մասնավորապես, նոր հանցանք կատարելն ու փախուստի դիմելը։ Իրատեսական գնահատելով միայն խոչընդոտելու հավանականությունը՝ դատարանը նման որոշում կայացրեց և երկամսյա ժամկետով կալանք կիրառեց Արթուր Սարգսյանի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Սմբատ Սիմոնյանը։ Նա նաև ասաց, որ տասնօրյա ժամկետում բողոքարկելու են դատարանի որոշումը։

Արփի Հակոբյան