Քննարկել են ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
09.07.2025 | 18:48
Հուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գեկա Գելաձեի հետ։ Դեսպանը շնորհավորեց նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
«Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։