Կրեմլը մեկնաբանել է Մոսկվան ռմբակոծելու մասին Թրամփին վերագրվող խոսքերը

Լուրեր

10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ,իբր,  սպառնացել է «ռմբակոծել Մոսկվան Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսման դեպքում», գրում է Ինտերֆաքսը։

«Այստեղ դժվար է ասել, բանն այն է, որ այն ժամանակ չեն եղել հեռախոսազրույցներ։ Խոսքը, ինչքանով հասկանում եմ, այն շրջանի մասին է, երբ Թրամփը դեռ ԱՄՆ նախագահ չէր։ Դրա համար այստեղ  ձեզ խորհուրդ եմ տալիս ուղղել ձեր հարցերը Սպիտակ տանը»,-ասել է Պեսկովը լրագրողներին։

«Դուք խնդրում եք ինձ հաստատել, արդյոք Թրամփի ելույթը Ամերիկայում տեղի է ունեցել, իբր, երբ նա խոսել է որոշ դոնորների հետ 2024 թվականին: Ամեն դեպքում, սա ամբողջովին կոռեկտ չէ, ես չեմ կարող հաստատել կամ հերքել դա ամբողջ ցանկության դեպքում. խոսքը Թրամփի ելույթի մասին է Ամերիկայում 2024 թվականին: Ես աշխատում եմ Ռուսաստանում, փառք Աստծո: Անկախ նրանից՝ սա կեղծ է, թե ոչ, մենք նույնպես չգիտենք: Հիմա շատ կեղծիքներ կան: Հաճախ կեղծիքները շատ ավելի շատ են, քան ճշմարիտ տեղեկատվությունը, և մենք միշտ ելնում ենք դրանից, երբ վերլուծում ենք այս կամ այն ​​լուրը», – ասել  է Պեսկովը։

Հավելենք, որ CNN-ը ավելի վաղ հաղորդել էր, որ Դոնալդ Թրամփը անցյալ տարի դոնորների հետ մասնավոր հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մի անգամ փորձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կանգնեցնել Ուկրաինայի վրա հարձակվելուց՝ սպառնալով «ռմբակոծել Մոսկվան» որպես պատասխան։

«Պուտինին ես ասացի՝ «Եթե դուք ներխուժեք Ուկրաինա, ես պատրաստվում եմ  Մոսկվան ռմբակոծել։ Ասում եմ ձեզ, որ ես այլընտրանք չունեմ», – ասել է Թրամփը 2024 թվականի դրամահավաքներից մեկի ժամանակ՝ ըստ ձայնագրության։

«Եվ հետո (Պուտինը)ասում է. «Ես ձեզ չեմ հավատում»։ Բայց նա ինձ 10%-ով է հավատացել»,-հավելել է նա։

Ավելի ուշ Թրամփը պնդել է, որ նմանատիպ նախազգուշացում է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Թայվան հնարավոր ներխուժման վերաբերյալ՝ ասելով նրան, որ ԱՄՆ-ն կհարվածի Պեկինին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի