«Ոչ բարեկամական քայլ»․ Զախարովան մեկնաբանել է ՌԴ որոշ քաղաքացիների մուտքի արգելքը ՀՀ

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի ու ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի՝ օրերս տեղի ունեցած հանդիպմանը։ Հարցին՝ արդյո՞ք երկու երկրների միջև սպասվում են նոր հանդիպումներ, Զախարովան ընդգծել է, որ երկու երկրների երկխոսությունը ակտիվ ընթանում է, եղել են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ և այդ մասին ազդարարում են, երբ դրանք համաձայնեցվել են։

«Ռուսական կողմն առաջարկել է կոնկրետ քայլեր Ռուսաստանի քաղաքացիների «ստոպ ցուցակի» վերաբերյալ և սպասում է Երևանի արձագանքին», ասել է Զախարովան՝ արձագանքելով ՌԴ մի շարք քաղաքացիների՝ ՀՀ մուտքի արգելքի մասին հարցին։

Հունիսի 28-ին Պետդումայի նախկին պատգամավոր և Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի սենատոր Ֆրանց Կլինցևիչին թույլ չէին չտվել մուտք գործել Հայաստան, հուլիսի 5-ին էլ հայտնի էր դարձել կովկասագետ և Ռուս-հայկական  համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի ՀՀ- մուտքի արգելքի մասին։

«Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամանական քայլ, որը հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության դաշնակցային բնույթին», – ասել է Զախարովան՝ հավելելով, որ  Ռուսաստանը բազմիցս կոչ է արել իր հայ գործընկերներին «դադարեցնել այդ արատավոր պրակտիկան»։ Ըստ Զախարովայի՝ հարցը քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցի ժամանակ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «հայկական կողմին առաջարկվել են կոնկրետ քայլեր,  սպասում են Երևանի արձագանքին»։

Էմմա Չոբանյան