Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը կժամանեն Երևան, կքննարկեն «Անորան»

Լուրեր

10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
Բոլորը

Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը կժամանեն Հայաստան։ Նրանք այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում քննարկում կունենան՝ նվիրված «Անորա» ֆիլմին, որը մեծ հաջողություն բերեց դերասաններին։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ քննարկմանը տեսակապով իր մասնակցությունը կունենա նաև «Անորայի» ռեժիսոր Շոն Բեյքերը։

«Անորա» ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է, այդ է պատճառը, որ որոշեցինք կենդանի ֆորմատով քննարկում կազմակերպել Երևանում, լսելի դարձնել և՛ քննադատությունները, և՛ գովասանքները»։

Փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով՝ 22 տարի անընդմեջ «Ոսկե ծիրանը» կյանքի կոչելը հերոսություն է․ «Մեր ճանապարհը բարդ է եղել, բայց փառատոնը դարձել է բարի նշան․ նրանք, ովքեր այստեղից սկսել են իրենց ուղին, արժանացել են միջազգային բարձր գնահատականի»։ Միջազգային բաժնի ղեկավար Վարվարա Հովհաննիսյանն էլ նշեց, որ այս տարի մրցութային ծրագրերում մեծ տեղ է տրվել նաև հայկական ֆիլմերին՝ սկնակներից մինչև փորձառուներ․ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը ներկայացնելու է նորահայտ անուններ, իսկ տարածաշրջանային մրցույթը կբացի Քրիստինե Հարությունյանի «Երազելուց հետո» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինում»։ Այս տարի «Ոսկե ծիրանը» կենտրոնացած կլինի հիմնականում իրանական կինոյի ուղղությամբ։ Հայաստանի ազգային պատկերասրահում կկազմակերպվի Աբբաս Քիառոստամիի լուսանկարների բացառիկ ցուցահանդեսը՝ նվիրված ռեժիսորի հիշատակին։ Փառատոնի հատուկ հյուրերից մեկը կլինի իրանցի հայտնի ռեժիսոր Ամիր Նադերին, մյուսը՝ Աֆրիկայի նշանավոր ռեժիսոր Աբդեռահման Սիսակոն, ով կղեկավարի միջազգային ժյուրին:

Հիշեցնենք՝ «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։

Աննա Բաբաջանյան