«Ֆեստիվառ»-ն այս տարի հյուրընկալվելու է Արտաշատում, Հրազդանում, Արմավիրում

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21․ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Փառատոնի՝ երրորդ անգամ անցկացումը ցույց է տալիս, որ այն շատ սպասված է, և ավելին՝ մեր մարզերում մշակութային կյանքի աշխուժացման շատ մեծ ներուժ կա: Առաջին «Ֆեստիվառն» այս տարի կունենանք օգոստոսի 23-ին, այնուհետև սեպտեմբերի 13-ին և սեպտեմբերի 21-ին՝ մեր երկրի Անկախության օրը՝ ապահովելով լրացուցիչ միջավայր այդ կարևոր տոնը նշելու համար»,- ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը։

Նա նշել է, որ ըստ փառատոնի տրամաբանության՝ ամեն տարի այն պետք է անցկացվի տարբեր մարզերում ու քաղաքներում՝ ընդգրկելով ավելի լայն աշխարհագրություն:

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ «Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր: Ֆեստիվառի շրջանակում կազմակերպվում են ցուցահանդես-վաճառքներ, հյուրընկալող բնակավայրերն ունենում են մեծաթիվ այցելուներ՝ զարգացնելով հյուրանոցային բիզնեսը, ռեստորանային ծառայությունները:

«Ծրագիրն ուղեկցվում է նաև շրջակա պատմամշակութային վայրեր և հուշարձաններ այցելությամբ. մեզ համար կարևոր է, որպեսզի «Ֆեստիվառը» դառնա նաև մեր երկիրը ճանաչելու կարևոր միջոց»,- ասել է նախարարը՝ կոչ անելով հանրությանը մասնակցել միջոցառումներին:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է փառատոնի անցկացման մանրամասները: Ըստ այդմ՝ օգոստոսի 23-ին «Ֆեստիվառի» շրջանակում Արտաշատում տեղի կունենա երգիչ Սարո Թովմասյանի (Սարո) համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Կլինի նաև տեղական ապրանքների վաճառք-ցուցահանդես, կգործեն տուրիստական մեքենաներ, որոնք կտեղափոխեն միջոցառման մասնակիցներին մարզի տեսարժան վայրեր: «Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կանցկացվի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը՝ Karen Sevak Band-ի նվագակցությամբ: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում:

«Այս տարի ԿԳՄՍ նախարարության ֆինանսական հատկացումներն ավելացել են, և ի տարբերություն նախորդ տարիների՝ երեք համերգներն էլ բավականին մեծամասշտաբ են լինելու»,- ասել է Հովհաննես Մովսիսյանը:

Միջոցառումները կանցկացվեն ոչ աշխատանքային օրերի, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցելու դրանց: