Թուրքական դատարանը լրագրող Օզլեմ Գյուրսեսին տնային կալանքի է ենթարկել youtube-յան իր ալիքի ուղիղ եթերում Թուրքիայի զինված ուժերի (TSK) մասին հայտարարությունների համար, գրում է Duvar-ը։ Գյուրսեսը ձերբակալվել է, երբ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ մեջբերելով լրագրողի հաղորդումից, որտեղ նա ասել է. «Ինչպես տեսնում եք՝ ԻԼԻՊ-ը, այսինքն՝ TSK-ի Սիրիական ազգային բանակ կառույցը, փոքր ձեռքբերումներ է ունեցել …