Չինական փիլիսոփայությունը, Աննա Հակոբյանն ու ինքնակատարելագործման ձգտումը

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեկնելու է Չինաստան՝ երկու տարով Beijing Normal University-ում ուսանելու։ Տիկին Հակոբյանին ավելի քան մեկ ամիս առաջ հարցում էինք ուղարկել՝ խնդրելով պատասխանել շատ պարզ հարցերի․

  • Որքա՞ն է կազմելու ուսման վարձավճարը։
  • Ո՞վ է հոգալու կրթության և կեցության ծախսերը։
  • Եթե նշված ծախսերը ֆինանսավորվելու են «Իմ քայլը» հիմնադրամի կողմից, ապա  ինչպիսի՞ ընթացակարգով է որոշվել, թե ով պետք է ուսանի Չինաստանում։
  • Արդյո՞ք հայտարարվել է բաց մրցույթ։
  • Եթե այո, ապա քանի՞ մարդ է մասնակցել։
  • Ինչպե՞ս է իրականացվել ընտրությունը։

Եվ ահա՝ ավելի քան մեկ ամիս անց, այս հարցերի պատասխանը չստանալուց և մեր մի քանի զանգերից հետո, Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջով է որոշել անդրադառնալ մեր  հարցմանը՝ հետևյալ կերպ․

«Նարեկ ջան, եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։

15 տարի առաջ` որպես օրաթերթի գլխավոր խմբագիր, ես կխմբագրեի այս հարցերը և գուցե կասեի՝ ապրես, լավ հարցեր ես գրել, ուղարկիր վարչապետի տիկնոջը։ Իսկ այսօր դրանց նույնիսկ չեմ պատասխանի, բայց ոչ այն պատճառով, որ ես եմ հասցեատերը։ Չեմ պատասխանի, որովհետև հրաժարվում եմ «տեղում դոփել»։ Այ, եթե դու էլ հրաժարվես և որոշես ինքնակատարելագործվել, վերապատրաստվել, լեզուներ սովորել, «Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի ուսմանդ ծախսերը»։

Աննա Հակոբյանն ամբողջությամբ հրապարակել է նաև իմ հարցման  տեքստը, ուստի  իմ հարցերին և նրա պատասխանին ծանոթացողներին, թերևս, հավելյալ  տեղեկատվություն պետք չէ՝ գնահատելու թե՛ հարցման, թե՛ պատասխանի որակները։

Թերևս միայն արժե Աննա Հակոբյանի՝ «եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի» ոճին տուրք տալով նշել․ եթե մեր երկիրն իսկապես ժողովրդավարական լիներ և արժևորվեր թափանցիկ և հաշվետու կառավարումը, ապա լրագրողի հարցերին կտրվեին հստակ պատասխաններ՝ առանց որակումների և խրատների։

Ամեն դեպքում Աննա Հակոբյանին մաղթում ենք արդյունավետ ուսում Չինաստանում՝ համենայն դեպս հիշեցնելով՝ 三思而后行։

 

Նարեկ Կիրակոսյան