Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

Գրեթե 22 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել. դատարանը որոշում է կայացրել բավարարել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։

Արթուր Քոչարյանի քրեական գործին FactorTV-ն պարբերաբար անդրադարձել է. երկու տասնամյակից ավելի դատապարտյալը հայտարարում է, որ անմեղ է, որևէ առնչություն չունի իրեն վերագրվող սպանության հետ։

 

2003 թվականին բանակ զորակոչվելուց հետո 18-ամյա Արթուր Քոչարյանն այդպես էլ տուն չէր վերադարձել․ զորացրվելուց ընդամենը վեց ամիս առաջ զորամասում տեղի ունեցած սպանությունը վերագրվել էր Քոչարյանին և նրա երկու ծառայակիցներին։

Մասնավորապես, ըստ քրեական գործի, 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու զորամասի զինծառայող Արթուր Մեսրոպյանն անհետացել էր։ 2 օր անց՝ ՀՀ անկախության օրը, նրա դին հայտնաբերվել էր պարսպից կախված վիճակում։ Վաշտի զինծառայողներին նույն օրը սկզբում տեղափոխվել էին Ստեփանակերտի, ապա 20 օր պահվելուց հետո՝ ՀՀ ռազմական ոստիկանություն, որտեղ բռնության են ենթարկվել։ Արթուրի խոսքով՝  անտեսելով կիրառվող բռնությունը, հենց սկզբից հայտարարել է՝ որևէ կապ չունի ողբերգական սպանության հետ։ Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվել է ծառայակցի կեղծ ցուցմունքից։

«Չկար ոչ մի հետք, ոչ մի փաստ, որ մենք մեղավոր ենք»,- դեռևս ամիսներ առաջ FactorTV-ի հետ զրույցում ասել էր Քոչարյանը։

Արդեն դատաքննության փուլում ամեն ինչ շատ արագ էր կատարվել. ընդամենը 7 նիստով Քոչարյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել, երկու ծառայակիցները՝ 15-ական տարվա ազատազրկման։

Նշենք՝ Հայաստանում 2018 թվականից ի վեր ընդամենը 7 ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ 2018 թվականին առաջին անգամ Կարեն Օգանեսյանի մասով էր դատարանը բավարարել դիմումը և հենց նիստերի դահլիճից ազատ արձակել ցմահ դատապարտյալին։ Նույն թվականի դեկտեմբերին պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների հիմքով դատարանը բավարարել էր «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Վահագն Մարուքյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։

2020 թվականի հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Դատարանը հաշվի էր առել դատապարտյալի պատշաճ և դրական վարքագիծը։

Երեք ամիս անց՝ ապրիլին ևս մեկ դիմում էր բավարարվել և կրկին «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ էր ազատ արձակվել։ Դատարանը հաշվի էր առել, որ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը դրական բնութագիր ուներ և 25 տարի անազատության մեջ գտնվելով՝ դրսևորել է դրական վարքագիծ։ Ցավոք, Գրիգորյանը հասցրեց ազատության մեջ անցկացնել ընդամենը 2 տարի. 2022 թվականի մարտին նա մահացավ սրտի կաթվածից։

2021 թվականին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին։ Ինչից 4 տարի անց էլ բավարարվել էր Մհեր Ենոքյանի դիմումը։ 

 

Ռոզա Վարդանյան