Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ Վաշինգտոնն առաջարկել է վերահսկել «Հայաստան-Ադրբեջան միջանցքը»

Լուրեր

23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգներն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի կառավարումը՝ երկու կովկասյան երկրների միջև երկար ժամանակ ձգձգված դիվանագիտական բանակցություններն առաջ մղելու նպատակով։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել   Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, գրում է Middle East Eye-ը։

Ըստ աղբյուրի՝ չնայած նրան, որ Հայաստանը և Ադրբեջանը մարտին համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայմանների հարցում՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը։ Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ՝ ի թիվս այլ պայմանների՝ վերացնելով, իբր, Ադրբեջանի տարածքին վերաբերող հղումները։

Հիմնական վիճելի կետերից մեկը մնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով կապելու է Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ։

MEE-ն ընդգծում է, որ Հայաստանը հրաժարվում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Ադրբեջանը պնդում է, որ միջանցքը չպետք է լինի Հայաստանի լիակատար վերահսկողության տակ՝ մտահոգություններ առաջացնելով, որ Երևանը չի կարող երաշխավորել անարգել մուտքը։ Հայաստանը կտրականապես դեմ է ճանապարհի վերահսկողությունը որևէ երրորդ կողմի փոխանցելուն։

«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա մանրուք չէ։ Այն ձգձգվել է տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհ։ Այսպիսով, ինչ է տեղի ունենում․ Ամերիկան միջամտում է և ասում՝ «Լավ, մենք այն կվերցնենք։ Տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհը 100 տարվա վարձակալության պայմանագրով, և դուք կարող եք այն բաժանել ձեր միջև»,- լրագրողներին ասել է Բարաքը Նյու Յորքում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

Դիվանագետի մեկնաբանություններն առաջին պաշտոնական հաստատումն են այն բանի, որ Թրամփի վարչակազմն առաջարկել է կառավարել «միջանցքը» ԱՄՆ մասնավոր առևտրային օպերատորի միջոցով, որը կծառայի որպես չեզոք երաշխավոր։

«Քարնեգի» հիմնադրամի վերջերս հրապարակված զեկույցում նշվում է, որ ծրագիրը մոդելավորված է Եվրամիության նախկին առաջարկի հիման վրա, որը նախատեսում է ԱՄՆ լոգիստիկ ընկերությանը հանձնարարել կառավարել և վերահսկել բեռների տարանցումը երթուղու երկայնքով՝ թափանցիկ կերպով տվյալներ փոխանակելով բոլոր կողմերի հետ։ Նշվում է, որ առաջարկը հիմնված է Վրաստանի անջատողական շրջաններում միջազգային վերահսկողության նախադեպերի վրա՝ նպատակ ունենալով բավարարել Բաքվի պահանջը՝ ամուր, երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ, միաժամանակ պահպանելով Երևանի ինքնիշխանությունը միջանցքի նկատմամբ։

Մինչդեռ, Թուրքիան աննկատելիորեն կոչ է արել Բաքվին ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ հիշեցնելով Ադրբեջանի պաշտոնյաներին տարածաշրջանային դինամիկայի փոփոխությունների, ինչպիսին է Իրանի ազդեցության նվազման մասին։ Բանակցություններին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը Middle East Eye-ին ասել է, որ հենց Թուրքիան է սկզբնապես առաջարկել միջանցքը կառավարելու գաղափարը, որը հաստատվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից։

«Սակայն, հայկական կողմը պահանջել է, որ ընկերությունն աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի էր Բաքվի համար»,- ասել է աղբյուրը։

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սերտորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարի հետ։ Թուրք պաշտոնյաները Հայաստանը դիտարկում են որպես, այսպես կոչված, Միջին միջանցքի կենսական օղակ, որը Թուրքիան ուղղակիորեն կկապի Կենտրոնական Ասիայի հետ։ Թուրքական ընկերությունները նույնպես ցանկանում են մասնակցել Հայաստանում հնարավոր ենթակառուցվածքային նախագծերին։

Չնայած Բաքվի առարկություններին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ ամիս հյուրընկալել էր  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշանավորելով հայ ղեկավարի առաջին պաշտոնական այցը Թուրքիա։

Նշենք նաև, որ Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Արտաքին գործերի նախարարությանը՝ հարցնելով՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է թուրքական լրտվամիջոցներում շրջանառվող տեղեկությանը, թե, իբր, Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ։

«Արտատարածքային կարգավիճակով որևէ կապի տրամաբանություն հակասում է տարածաշրջանային ենթակառուցվածքների  ապաշրջափակման և ավելի լավ փոխկապակցվածության ՀՀ  տեսլականին։ Ըստ այդմ, որևէ այդպիսի համաձայնություն չի կարող լինել»,- պատասխանել էին ՀՀ ԱԳՆ-ից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի