Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում հերթական «տուժողներն» են ցուցմունքներ տալիս

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու տարբեր  պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը, որը նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դատական նիստում լսվել են, իբր, «հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայից տուժողների հերթական ցուցմունքները»։

Մասնավորապես, Իվանյանի բնակիչ Ֆարման Մամեդովը հայտարարել է, թե «պատանդ է վերցվել 1992 թվականի փետրվարի փետրվարի 27-ին, այդ ժամանակ 10 տարեկան է եղել»։ Նա ասել է, թե «պատանդ է մնացել 10 օր և մյուս ադրբեջանցի գերիների հետ միասին ենթարկվել է ծեծի ու խոշտանգումների»։

Մեկ այլ «տուժող» Վալեհ Հուսեյնովը պատմել է, որ ինքը Իվանյանում ապրել է հարազատների հետ և, իբր, «ցեղասպանության ժամանակ նրա կնոջ վրա կրակել են հայ զինծառայողները։ Նա չի կարողացել լքել կնոջ մարմինը, ինչի հետևանքով վիրավորվել և պատանդ է վերցվել»։ Ասկերանում պատանդ պահվելու ժամանակ Հուսեյնովը նույնպես, իբր, խոշտանգումների է ենթարկվել։ Քսանյոթ օր գերության մեջ մնալուց հետո նա արտահանձնվել է Ադրբեջանին։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի