Ուկրաինան Ադրբեջանին առաջարկել է օգտագործել իր գազի պահեստարանները

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է իր ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շահբազովի հետ միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության և էներգետիկ համագործակցության հետագա քայլերի «ճանապարհային քարտեզի» ստորագրման մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է հուլիսի 13-ին Բաքվում, որտեղ տեղի է ունեցել ուկրաինա-ադրբեջանական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը, գրում է The Insider-ը։

Կողմերը քննարկել են ադրբեջանական գազն Ուկրաինա մատակարարելու և միջազգային պահեստավորման համար ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը։ Գալուշչենկոն ընդգծել է, որ ուկրաինական պահեստարանները, որոնք Եվրոպայում ամենամեծն են, հասանելի են օտարերկրյա ընկերությունների համար «մաքսային պահեստի» ռեժիմով՝ առանց հարկերի և վճարների։

Ուկրաինական պատվիրակությունը Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ: Գալուշչենկոյի խոսքով՝ ուշադրություն է դարձվել էներգետիկ անվտանգության ամրապնդման ռազմավարական նախագծերի մշակման աջակցությանը: Գազային ոլորտից բացի՝ կողմերը քննարկել են վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցությունը: Գալուշչենկոն նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինայի էներգետիկ ոլորտին տրամադրված մարդասիրական օգնության համար: Նրա խոսքով՝ նման օգնության ծավալը կազմել է մոտ 42 միլիոն դոլար:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է տրամադրել իր ենթակառուցվածքներն ադրբեջանական գազի Եվրոպա տարանցման համար, սակայն բացառում է ռուսական տարանցման վերականգնման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ինքն այդ հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Զելենսկին նշել էր, որ Ադրբեջանի արտահանման ներուժը տարեկան կազմում է մոտ 25 միլիարդ խորանարդ մետր գազ, և Ուկրաինան կարող է արագ միանալ փոխադրմանը, եթե եվրոպական երկրներից ստանա համապատասխան խնդրանք։

Կիևի կողմից «Գազպրոմի» հետ 2024 թվականին ավարտված պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու ֆոնին՝ Եվրոպական հանձնաժողովը պատրաստել է ռուսական գազի (թե՛ խողովակաշարային, թե՛ հեղուկացված բնական գազի) ներմուծման լիակատար արգելքի ծրագիր մինչև 2027 թվականի վերջը։ Reuters-ի կողմից հրապարակված նախագծի համաձայն՝ նոր մատակարարումների արգելքn ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարին, իսկ գործող պայմանագրերը կավարտվեն մինչև 2028 թվականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի