Ո՞րն է «մեր ձևը»․ Սամվել Կարապետյանը հայտարարեց քաղաքական ուժ ստեղծելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
Բոլորը

ԱԱԾ մեկուսարանում գտնվող Սամվել Կարապետյանն այսօր հայտարարեց՝ նոր քաղաքական ուժ է հիմնում։ Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, դոլարային միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերը Հայաստանի ներքաղաքական գործընթացների մասնակից դարձավ շուրջ մեկ ամիս առաջ, երբ հրապարակային հայտարարություն արեց ի պաշտպանություն եկեղեցու և իշխող ուժին «խմբակ» անվանեց։

Թե մարդկային ինչ ռեսուրսով է, ըստ իրավապահների՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի մեղադրանքով կալանավորված Կարապետյանը կուսակցություն հիմնելու, այսօր տարածված հայտարարությունից պարզ չէ։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Սամվել Կարապետյանի կողմից թիմ ձևավորելու մասին հայտարարությունը մարտավարական սխալ է համարում։ Ըստ նրա՝ Կարապետյանը ձեռք էր բերել քաղաքական ճանաչելիություն, կարգախոս, ինչը գործընթացի տրամաբանական հաջորդական քայլեր էին, սակայն երրորդ քայլը այլ պետք է լիներ։ Քաղտեխնոլոգն անորոշություն է տեսնում նաև գործարարի՝ հայաստանցիների համար լավ ապագա կառուցելու պատկերացումներում։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը նշում է՝ չի ցանկանում բացառել Կարապետյանի բարի նպատակները, բայց իշխանության գալու դեպքում պետական կառավարման մեջ խնդիրներ է կանխատեսում։

Միսկարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Կարապետյանի կապիտալի զգալի մասը գտնվում է Ռուսաստանում, ուստի, չի բացառում, որ նրա՝ Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը կարող է նաև այդ հանգամանքով պայմանավորված լինել։

Արմեն Բադալյանն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Սամվել Կարապետյանի համար բարդ կլինի ձևավորել այնպիսի թիմ, որի անդամները երբևէ կապ ունեցած չեն լինի ներկա և նախկին իշխանությունների հետ։

Առանցքային հարցերից է, թե ով է գլխավորելու Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժի նախընտրական ցուցակը, օրինակ, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Նա ՌԴ քաղաքացի է, ունի նաև ՀՀ քաղաքացիություն։ Հայաստանի Սահմանադրությամբ, սակայն, երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ՀՀ վարչապետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան