Դատարանը հանրային պաշտպանին հեռացրեց գործի վարույթից արևային ակնոցը գլխից չհանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը այսօր հանրային պաշտպան Զոյա Սակովային հեռացրեց նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի գործով վարույթից, քանի որ պաշտպանը հրաժարվեց գլխից հանել արևային ակնոցը։

Նշենք, որ արևային ակնոցը գլխին չկրելու վերաբերյալ վեճը դատավորի և պաշտպանի միջև սկսվել էր դեռևս 2025-ի մայիսի 19-ին տեղի ունեցած նիստի ժամանակ։ Այդ օրը Գրիգորյանը միջնորդություն էր ընթերցում, երբ դատավոր Վարդգես Ստեփանյանն ընդհատեց նրան և պաշտպան Զոյա Սակովայից պահանջեց գլխից հանել արևային ակնոցը։ Զոյա Սակովան հրաժարվեց գլխից հանել ակնոցը՝ պնդելով որ դատավորի կարգադրությունն օրինական չէ, և որ քրեական դատավարության օրենսգրքի որևէ նորմով արգելված չէ գլխին ակնոցը կրելը։ Դատավոր Ստեփանյանն ասաց, որ դատական նիստի կարգն ինքն է որոշում, ապա շարունակեց պաշտպանին հորդորել հանել ակնոցը։ Հանրային պաշտպան Զոյա Սակովան կտրականապես հրաժարվեց, ինչից հետո դատավորը «նկատողություն» հայտարարեց պաշտպանին։

Այսօրվա նիստի ընթացքում ևս դատավորը նիստը սկսեց պաշտպանից արևային ակնոցը գլխից հանելու պահանջով։ Պաշտպան Սակովան ասաց, որ չի կատարելու դատարանի անօրինական կարգադրությունը։ Դատավորն էլ շարունակ պնդում էր, թե դատարանի կարգադրությունը չկատարելու ընթացակարգ առկա չէ, եթե պաշտպանը դեմ է դատավորի գործողություններին, դատավարական համապատասխան ընթացակարգերով կարող է արտահայտել իր դիրքորոշումը, սակայն դա չի ենթադրում չկատարել դատարանի կարգադրությունը։

Դատարանը նաև բարձրաձայնեց այն մասին, որ նախորդ դատական նիստի ժամանակ, երբ այս հարցի շուրջ քննարկում էր ծավալվել իր և պաշտպանի միջև, որից հետո Ապրես Գրիգորյանն ընդմիջում էր խնդրել, իրեն՝ դատավորին հասանելի է դարձել տեղեկություն այն մասին, որ պաշտպան Զոյա Սակովան ասում է, որ եթե Ապրես Գրիգորյանը ցանկանում է, կարող է հրաժարվել իրենից։

Դատավորի այս հայտարարությունից հետո Ապրես Գրիգորյանն ասաց, որ դատավորը իր և պաշտպանի կոնֆիդենցիալ զրույցն է հրապարակայնացում, ինչն անթույլատրելի է։ Դատավորը, սակայն, դիրքորոշում հայտնեց, թե ինքը կոնֆիդենցիալ բնույթ ունեցող խոսակցություն հասանելի չի դարձրել, դա եղել է զրույց, որը հասանելի է դարձել դատարանի միջանցքում գտնվող անձանց։

Շուրջ մեկուկես ժամ շարունակվող երկխոսությունից և պաշտպան Սակովայի նկատմամբ ավելի մեղմ սանկցիաներ կիրառելուց հետո դատավոր Ստեփանյանը որոշում կայացրեց պաշտպանին հեռացնել գործի վարույթից, քանի որ պաշտպանը մինչև վերջ պնդեց, որ չի հանելու ակնոցը։

Դատական նիստի տեսագրությունն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան