Հայաստանի կոնյակագործներն ու բեռնափոխադրողները կրկին ակցիա են իրականացնում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի դիմաց՝ դժգոհելով մաքսային ընթացակարգերում վրացական կողմի առաջացրած խնդիրների դեմ։ Ըստ կոնյակագործների՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում չնախատեսված լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ է ենթադրում։ Ակցիայի մասնակիցներից երկու ներկայացուցիչներ դեսպանատանը հանդիպումից հետո հայտնեցին, …

