ՌԴ-ում Մի-8 ուղղաթիռ է անհետացել․ դրանում 5 մարդ է եղել

Լուրեր

10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Բոլորը

«Վզլյոտ» ավիաընկերությանը պատկանող Մի-8Տ ուղղաթիռ է անհետացել ՌԴ Խաբարովսկի երկրամասում։ Այս մասին հայտնել է «Ռոսավիացիայի» մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն, գրում է ՌԲԿ-ն։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ անհետացած ինքնաթիռում 5 մարդ է եղել՝ անձնակազմի երեք անդամ և երկու տեխնիկական մասնագետ։ RA-25660 գրանցման համարով ուղղաթիռը թռիչք է կատարել Օխոտսկ քաղաքից և պետք է ժամաներ Մագադան։ Սակայն անձնակազմը սահմանված ժամին կապ չի հաստատել անձնակազմի հետ։

Անհետ կորած ուղղաթիռի որոնման համար օգտագործվում են Ռոսավիացիայի որոնողական-փրկարարական ինքնաթիռները: Մագադանից մեկնել է «ԻրԱէրո» ավիաընկերության Ան-26 ինքնաթիռը՝ տարածաշրջանային որոնողական-փրկարարական բազայի փրկարարներով, իսկ Օխոտսկից՝ «Դալներեչենսկ Ավիա» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը՝ Խաբարովսկի ՌՕՓԿ մասնաճյուղի փրկարարներով:

Տրանսպորտային քննչական կոմիտեի Արևելյան վարչությունից լրատվամիջոցին հայտնել են, որ ճշտում են տեղեկատվությունը։

«Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ ուժերն ու միջոցները ներգրավված չեն»,- հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ Խաբարովսկի երկրամասի գլխավոր վարչությունը։

Դաշնային օդային տրանսպորտի գործակալության ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի ԱԻՆ Մի-8 ուղղաթիռը ներկայում մարտական պատրաստության վիճակում է։

Մի-8Տ-ը բազմաֆունկցիոնալ Մի-8 ուղղաթիռի դեսանտատրանսպորտային տարբերակն է, որը մշակվել է ОКБ М.Л. Миля կոնստրուկտորական բյուրոյի կողմից (այժմ՝ Միլ Մոսկվայի ուղղաթիռների գործարան, որը մտնում է «Ռուսական ուղղաթիռներ» ընկերության կազմի մեջ): Այս ուղղաթիռի առավելագույն թռիչքային քաշը 12 տոննա է, առավելագույն արագությունը՝ 250 կմ/ժ, իսկ թռիչքի հեռավորությունը՝ մինչև 500 կմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի