Հեղուկ գազը թանկանում է, բազմաթիվ բեռնատարներ շարունակում են մնալ վրացական սահմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
Բոլորը

120 դրամի փոխարեն՝ արդեն 170 դրամ. վարորդները վերջին մեկ շաբաթում գրեթե ամեն օր հեղուկ գազի թանկացում են նկատում։ Արհեստական բարձրացո՞ւմ, թե՞ դեֆիցիտի հետևանք․ ինչով է պայմանավորված այս գնաճը։ Factor TV-ն այսօր մայրաքաղաքի մի քանի գազալցակայաններով է շրջել։ Վարորդները համատարած դժգոհում են՝ հեղուկ գազ լցնելու համար ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ: 

Տեղում արձանագրեցինք, որ եթե մինչ վերջին փոփոխությունները 5000 դրամով հնարավոր էր գնել շուրջ 40 լիտր գազ, հիմա այդքան է արժենում շուրջ 30 լիտրը։  

Մեկ շաբաթից ավելի է՝ հայկական բազմաթիվ բեռնատարներ մնացել են վրացական անցակետում ներմուծողները չեն կարողանում հեղուկ գազ հասցնել Հայաստան։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ հուլիսի 11-13-ի ընթացքում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար։ «Ֆլեշ» ընկերության տնօրեն Սիրակ Սուքիասյանի խոսքով՝ հայկական շատ բեռնատարներ Վրաստանում կանգնած են․ վրացական կողմը դեռ թույլ չի տալիս մեքենաները տարանցիկ ճանապարհով անցնեն։ 

Չնայած նրան, որ վերջին երեք օրերին Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված շուրջ 100 բեռնատար, վրացական սահմանում դեռևս հերթում է մնում հայկական մեքենաների զգալի մասը։ Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես են ցիստեռնները սառեցնում ջրի շիթով՝ շոգ եղանակին հնարավոր վտանգից խուսափելու համար։ 

Սուքիասյանի հաշվարկներով՝ 400-ից ավելի մեքենա դեռ վրացական անցակետում է։ 

Էկոնոմիկայի նախարարի գրառման մեկնաբանություններում մի քաղաքացի հարցնում է՝ հիմա հեղուկ գազի ամենօրյա թանկացումն արհեստակա՞ն է, թե՞ դեֆիցիտի հետևանք։ Պապոյանն արձագանքել էր, թե մի պահ դեֆիցիտ էր, հիմա արդեն, ենթադրվում է, պետք է իջնի։ Պապոյանի գրառման մեկնաբանություններում քաղաքացիները շարունակում են դժգոհել թանկացումից և անգամ հայտնում այն հասցեները, որտեղ հեղուկ գազի գինը հատել է 200 դրամի սահմանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան