Թրամփը Պուտինին 50 օր է տվել՝ Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելու համար

Լուրեր

05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի առևտրային գործընկերների համար կսահմանեն 100% երկրորդային մաքսատուրքեր, եթե Ուկրաինայում 50 օրվա ընթացքում խաղաղության համաձայնագիր ձեռք չբերվի։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։

«Եթե մենք 50 օրվա ընթացքում համաձայնության չգանք, կլինեն երկրորդային մաքսատուրքեր։ Եվ դրանք կլինեն 100%-ի սահմաններում։ Ես առևտուրն օգտագործում եմ բազմաթիվ նպատակներով։ Այն հրաշալի է պատերազմները վերջ դնելու համար»,- ասել է Թրամփը։

Նա ասել է, որ Ուկրաինայում խաղաղության բանակցություններում «անընդհատ խոսակցություններ» են ընթանում, այդ թվում՝ անմիջականորեն իր և Վլադիմիր Պուտինի միջև։

«Եվ հետո հրթիռները թռչում են Կիևի վրա և սպանում մարդկանց։ Դա պետք է դադարեցվի», – պահանջել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ «հիասթափված է Պուտինից» և ամիսներ առաջ հույս ուներ նրա հետ գործարք կնքել։

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պլանավորում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Ուկրաինային, Թրամփը պատասխանել է, որ դա տեղի կունենա «մի քանի օրվա ընթացքում»։

«Մենք ունենք մեկ երկիր, որն ունի 17 Patriot համակարգ, որոնք պատրաստվում են ուղարկման։ Նրանց դրանք պետք չեն լինելու։ Այսպիսով, մենք բանակցելու ենք, թե որտեղ են այդ 17 համակարգերը գնալու՝ դրանց մեծ մասը։ Նրանք գնալու են պատերազմի կողմը»,- հավելել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Patriot-ի գործարքը կներառի մի քանի երկրներ, որոնք ունեն այդ համակարգերը։ Նրանք «պատրաստվում են փոխանակել և փոխարինել» դրանք, ասել է Թրամփը՝ նշելով, որ այդ աշխատանքը կհամակարգի Ռյուտեն։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստվում է Patriot համակարգեր վաճառել եվրոպացիներին՝ դրանք հետագայում Կիևին մատակարարելու համար։

«Ուկրաինան իսկապես կստանա հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա՝ թե՛ ՀՕՊ, թե՛ հրթիռներ և զինամթերք», – Սպիտակ տանը հայտարարել է Ռյուտեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի