Ինչ հիմքով են կալանավորել 8 ամսական երեխայի մորը․ օրենքի և բարոյական նորմերի բախման կետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
Բոլորը

3 անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանին կալանավորելու որոշումը վերջին օրերին սոցցանցերում ամենաշատ քննարկվող թեմաներից էր։ Մինչ այս էլ ամբաստանյալն ուշագնաց էր եղել դատարանի դահլիճում։ Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ իրենց համար անսպասելիորեն՝ դատարանը կալանք սահմանեց, այն էլ՝ միանգամից երեք ամսով։

Իսկ ինչո՞ւմ է մեղադրվում Լիանա Հարությունյանը և ինչո՞ւ է դատարանն ընտրել ամենախիստ խափանման միջոցը։ «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ Հարությունյանն օժանդակել է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն: Փետրվարին նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, սակայն Հարութունյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել հունիսի 16-ի նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից։ Որոշում է կայացվել նրան հարկադրաբար ներկայացնել դատարան, որը ևս չի կատարվել, քանի որ ոստիկանների գնալու պահին կինը տանը չի եղել։ Հեռախոսազրույցների ժամանակ էլ Հարությունյանը հայտնել է, որ չի պատրաստվում ներկայանալ դատական նիստերին, քանի դեռ նոր պաշտպան չունի։ Այս ամենից հետո, հուլիսի 8-ին դատարանը խստացրել է նրա խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանքը, սակայն սա ևս չի իրագործվել. Հարությունյանն ապրելիս է եղել վարձով, իսկ տանտերը հրաժարվել է, որ իր տան մեջ տնային կալանքն իրականացվի։ Դատարանի հիմնավորմամբ՝ այս ամենից հետո հիմքեր են առաջացել ընտրելու ամենախիստ խափանման միջոցը։ 

Լիանա Հարությունյանը, այնուամենայնիվ, կալանավորվեց, նրա հետ ՔԿՀ տեղափոխվեց նաև ամբաստանյալի երեխաներից ամենափոքրը՝ 8 ամսական աղջիկը, որտեղ անցկացրեց երկու օր։ Պաշտպանը պնդում էր՝ ոչ պատշաճ պայմանների և սննդի հետ կապված խնդիրների պատճառով փոքրիկի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի հետևանքով նա հիվանդանոցում էր հայտնվել։ 

Հետևեց ՔԿԾ-ի արձագանքը. կառույցը լուսանկարներ հրապարակեց՝ գրելով. «Խցում եղել է տաք ջուր նաև գիշերային ժամերին, ինչը հաստատել են կողքի խցերում երեխաների հետ բնակվող մայրերը։ Իրականության հետ աղերս չունեն նաև սննդի մասին պնդումները։ Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված, պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի։ Ինչ վերաբերում է խցի, իբր, ոչ բարվոք պայմաններին, ապա տեղեկացնում ենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով ու կահավորված նաև մանկական մահճակալներով»։ 

Եվ մինչ կողմերը հակադարձում էին միմյանց, սոցցանցերում զուգահեռ քննարկվում էր ամենակարևոր հարցը՝  անխուսափելի՞ էր, արդյոք, 8 ամսական երեխայի մոր կալանքը։

Փաստաբան Դավիթ Թումասյանը հղում է կատարում դատական ակտին և շեշտում՝ դատավորը մի քանի անգամ տարբեր խափանման միջոցներ է կիրառել՝ հնարավորություն տալով կնոջը երեխաների կողքին իրականացնել իր պաշտպանությունը։ 

Դատարանը, փաստացի, մանկահասակ երեխա ունեցող կնոջ նկատմամբ ոչ միայն ամենախիստ, այլև ամենաերկարաժամկետ՝ եռամսյա կալանքն է սահմանել։ Այստեղ, սակայն, փաստաբան Թումասյանը, հղում կատարելով օրենսգրքին, նշում է՝ միայն մոր համաձայնությամբ կարող են երեխային ՔԿՀ ընդունել։

Իսկ ո՞րն է այս դեպքում երեխայի լավագույն շահը, մնալ կալանավայրում՝ մոր հետ, թե՞ ապրել հոր և տատիկի հետ։ Այստեղ միանշանակ պատասխան չկա, թեև Թումասյանն ընդգծում է՝ կնոջ պաշտպանն արդեն իսկ խախտել է երեխայի շահը՝ նրա դեմքով անձնական տվյալներ հրապարակելով սոցցանցում։ Այս մասին հաղորդագրության մեջ ընդգծել է նաև ՄԻՊ-ը։ Factor TV-ի հետ զրույցում Քրեակատարողական ծառայությունից հայտնեցին, որ այս պահին 8 ամսական փոքրիկը դեռևս գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում՝ հետազոտություններ է անցնում, նրա հետ է նաև մայրը, կալանքի մասով որոշումը բողոքարկման փուլում է, իսկ Լիանա Հարությունյանի մյուս երկու անչափահաս երեխաները կնոջ ամուսնու և մոր խնամքի ներքո են։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան