Մոսկվայի դատարանը գրող Բորիս Ակունինին հեռակա դատապարտել է 14 տարվա ազատազրկման

Լուրեր

10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Բոլորը

Մոսկվայի 2-րդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանը գրող Բորիս Ակունինին (իսկական անունը՝ Գրիգորի Չխարտիշվիլի) հեռակա կարգով դատապարտել է 14 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, հաղորդում է Mediazona-ն, որին վկայակոչում է Meduza-ն։

Գրողը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու (Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1-ին մաս), ահաբեկչության արդարացման (205.2 հոդվածի 2-րդ մաս) և «օտարերկրյա գործակալի» պարտականություններից խուսափելու (330.1 հոդվածի 2-րդ մաս):

Դատարանը նաև տուգանել է Ակունինին 400,000 ռուբլով և արգելել նրան չորս տարի ժամկետով կառավարել ինտերնետային էջեր՝ պատիժը կրելուց հետո:

Մեղադրական կողմի վարկածով՝ 2025 թվականի հունվարից մինչև ապրիլ Ակունինն իր տելեգրամի ալիքում հրապարակել է «առնվազն 33 նյութ»՝ առանց նշելու, որ դրանք կապված են «օտարերկրյա գործակալի» գործունեության հետ։ Մեղադրական  կողմը գրողի գրառումներից մեկը՝ 2024 թվականի փետրվարի 18-ի հրապարակումը, համարել է «ահաբեկչության արդարացում»։ Ռուսաստանի իշխանություններն Ակունինի զրույցը պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ, որոնք ներկայացել էին որպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկո, համարել են «ահաբեկչական գործունեությանն օգնություն»։

Դատախազությունը պահանջել է Ակունինին դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Նշանակված փաստաբան Օլեգ Դուբինինը պահանջել է արդարացնել գրողին։ Դատարան է եկել մեղադրական կողմի միայն մեկ վկա՝ թոշակառու Նատալյա Կոպիլովան, որը Ակունինի հայտարարությունների մասին իմացել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներից։

Բանավեճի ընթացքում պետական ՏԱՍՍ գործակալությունը հրապարակել էր լուր, որ Ակունինը, իբր, չի ընդունել իր մեղքը «ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու» մեջ։ Գրողը, որը ներկա չէ դատական նիստին և գտնվում է Ռուսաստանից դուրս, մեղադրել է գործակալությանը ստելու մեջ։

«ՏԱՍՍ-ը, ինչպես հաճախ է պատահում նրանց հետ, ստում է։ Ես չեմ «ընդունում իմ մեղքը»։ Ես չեմ ճանաչում նրանց դատարանը։ Ես որևէ փաստաբանի լիազորություն չեմ տվել ներկայացնել ինձ նրանց, այսպես կոչված, դատարանում և ընդհանրապես ես ոչ մի կերպ չեմ մասնակցում այս ֆարսին»,- հայտարարել է Ակունինը սոցիալական ցանցերում։

2023 թվականի վերջին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում Բորիս Ակունինի դեմ քրեական գործ է հարուցվել՝ կրեմլամետ  պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ զրույցից հետո։ АСТ հրատարակչությունը դադարեցրել էր Ակունինի գրքերի հրատարակումը, իսկ խոշոր ցանցերը՝ դրանք հանել վաճառքից: Ռոսֆինմոնիտորինգը գրողին ներառել է «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում: Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Ակունինին հայտարարել է «օտարերկրյա գործակալ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի