Վարչապետի հանձնարարականի կատարմամբ պայմանավորված՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության և դրա կատարմանն ուղղված 2020-2022, 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրում․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Առաջարկվող փոփոխության նպատակն է երկու հիմնական (լոկոմոտիվ) ուղղություններով հստակ սահմանել միջոցառումները, այդ միջոցառումների իրականացման համար ֆինանսավորման աղբյուրներն ու ակնկալվող արդյունքները։ Միջոցառումների ծրագրում …

