Ադրբեջանը նոր սահմանափակումներ է մտցնում լրատվամիջոցների նկատմամբ

Լուրեր

06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
Բոլորը

Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է լրատվամիջոցների մասին օրենքում նոր սահմանափակող փոփոխություններ, որոնք տուգանք են են նախատեսում տպագիր լրատվամիջոցների համար և սահմանափակում նրանց գործունեությունը, եթե նրանք չգրանցեն իրենց կազմակերպությունները, փոխանցում է OC Media-ն։

Կառավարամետ APA լրատվամիջոցը նշել է, որ դրանք արտացոլվում են Զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքում առաջարկվող փոփոխության մեջ, որը քննարկվել է հուլիսի 14-ի նիստում։

Նոր փոփոխությունների համաձայն՝ եթե տպագիր լրատվամիջոցը գործում է առանց լրատվամիջոցների ռեեստրում գրանցվելու, ապա արգելվում է նրա տպագիր արտադրանքի թողարկումը կամ տարածումը և՛ հրատարակողի, և՛ տարածողի կողմից։ Օրենքը սահմանում է, որ տպագիր արտադրանքի տարածման կասեցումը, տպաքանակի կամ տպաքանակի մի մասի բռնագրավումը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ։

Ադրբեջանի լրատվամիջոցների ռեեստրը ստեղծվել է ավելի քան երկու տարի առաջ՝ լրատվամիջոցների մասին նոր օրենսդրության ընդունումից հետո։ ԶԼՄ-ների և լրագրողների ռեեստրում գրանցման գործընթացը սկսվել է 2022 թվականի հոկտեմբերին։ Այն իրականացվում է 2022 թվականի փետրվարին ուժի մեջ մտած նոր օրենքի պահանջների հիման վրա։

Լրատվամիջոցների մասին օրենքում նոր փոփոխություններով ավելի բարձր տուգանքներ են սահմանվել գրանցման պահանջները չկատարելու համար։

Փոփոխությունների համաձայն՝ լրատվամիջոցների ռեեստրում գրանցվելուց հրաժարվող տպագիր լրատվամիջոցները կարող են տուգանվել մինչև 5000 մանաթով (2900 ԱՄՆ դոլար)։ Օրենքի համաձայն՝ ֆիզիկական անձինք կտուգանվեն 500-ից մինչև 1000 մանաթով (295-ից մինչև 600 ԱՄՆ դոլար), պաշտոնատար անձինք՝ 1500-ից մինչև 2500 մանաթով (880-ից մինչև 1500 ԱՄՆ դոլար), իսկ իրավաբանական անձինք՝ 3000-ից մինչև 5000 մանաթով (1800-ից մինչև 2900 ԱՄՆ դոլար)՝ լրատվամիջոցների ռեեստրում չգրանցված տպագիր լրատվամիջոցների կամ հենց կազմակերպության, հրատարակչության (հրատարակչի) կամ տարածողի կողմից տպագիր նյութեր թողարկելու կամ տարածելու համար։

Օրինագիծը նաև պարունակում է լրատվամիջոցների գործունեության այլ սահմանափակումներ, որոնք արգելում են օտարերկրյա իրավաբանական և անհատ անձանց ֆինանսավորել տպագիր կամ առցանց լրատվամիջոցների կողմից հրատարակված յուրաքանչյուր համարի արժեքի ավելի քան 25%-ը: Անհասկանալի է, թե ինչպես են իշխանությունները նախատեսում հաշվարկել այս ծախսերը առցանց լրատվամիջոցների պարագայում։

Փոփոխությունները նաև պահանջում են, որ լրատվամիջոցները համաձայնագրեր ունենան «առնվազն 20 լրատվամիջոցից տեղեկատվություն ստանալու», ունենան լրագրողներ հավատարմագրված առնվազն հինգ օտարերկրյա երկրում և իրենց արտադրանքի առնվազն 80%-ը համապատասխանի օրենքի չափանիշներին:

Եթե կառավարությունը թույլատրի արտասահմանյան լրատվամիջոցներին գործել Ադրբեջանում, ապա դրանաք պետք է դիմեն ռեեստրին կառավարության հաստատումը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում։

Մեդիա փորձագետը OC Media-ին անանունության պայմանով ասել է, որ հունվարից ի վեր Մեդիա զարգացման գործակալությունը միջոցներ է ձեռնարկել գրանցման համար չդիմած լրատվամիջոցների գործունեությունը դադարեցնելու համար։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ ռեեստրի առցանց պորտալում դիմում ներկայացնելը չի երաշխավորում գրանցումը, ինչպես դա եղել  մի շարք լրատվամիջոցների դեպքում, որոնց դիմումները մերժվել են։

Փորձագետն ասել է, որ «լրատվամիջոցի գործունեությունը դադարեցնելն ամենադժվար որոշումն է»։

«Նման որոշումներ կայացնելը տեխնիկական պատճառներով, ինչպիսիք են գրանցամատյանում գրանցման բացակայությունը, անհամատեղելի է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային լրատվամիջոցների օրենսդրության և խոսքի ազատության հետ»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի