Կրկեսը կպետականացվի՞. բռնագանձման հայցին զուգահեռ հայտարարվում է բացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
Բոլորը

Մինչ պետությունը կրկեսի շենքը բռնագանձելու գործընթաց է սկսել, շինաշխատանքները շարունակվում են. «Երևանյան կրկես» ընկերությունից հայտարարում են՝ մոտ ժամանակներս տեղի կունենա բացումը։

«Նախատեսված 650 միլիոն դրամ ներդրումների փոխարեն այս պահին կատարված է 7 միլիարդից ավելի ներդրում, այսինքն՝ 10 անգամից ավելի ներդրում է կատարվել»,- ասում է ընկերության փաստաբան Վարդան Ալոյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեն է դատական հայց ներկայացրել՝ պահանջելով «Երևանյան կրկես» ՍՊԸ-ից առգրավել կրկեսի շենք-շինություններն ու հողատարածքը՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Պետգույքի կառավարման կոմիտեից պարզաբանում են՝ այս գործընթացը սկսել են, քանի որ ընկերությունը չի կատարել ստանձնած պարտավորությունների զգալը մասը։

«Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ամբողջական դրույքով չի ստեղծվել 30 օր հիմնական աշխատատեղ, չեն ավարտվել շինարարական աշխատանքներն ու ներքին հարդարման աշխատանքները, և չի իրականացվել կրկեսային գործունեություն»,- նշում է Պետական գույքի կառավարման կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի պետ Գառնիկ Հովհաննիսյանը:

«Երևանյան կրկես» ընկերությունը շենքի վերանորոգման աշխատանքներ սկսեց 2011 թվականից՝ նախատեսելով դրանք ավարտել 2014 թվականի վերջին: Բայց հետո որոշվեց շենքը հիմնովին քանդել։ 2012-ի սեպտեմբերի 8-ին պայթեցման միջոցով շենքը հողին հավասարեցրին և սկսեցին նորի կառուցումը։ Նախագծի ավարտը ընկերության տնօրենի խնդրանքով երկարաձգվեց մինչև 2015 թվական, բայց շինաշխատանքներն այդպես էլ ավարտին չհասցվեցին՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի բաժնեմասերի 76.5%-ը 2019 թվականի նոյեմբերից ձեռք բերեց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն, որի գործադիր մարմնի ղեկավարը Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանն է։ Ինչո՞ւ է պետգույքի կառավարման կոմիտեն պարտավորությունները չկատարելուց ավելի քան մեկուկես տարի հետո նման գործընթաց սկսել՝ հետաքրքրվեցինք կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի պետից։

«6-րդ ամսվա վերջում պարտավորություններից որևէ մեկը տույժով հաշվարկված ժամկետում չկատարելու դեպքում պայմանագիրը ենթակա էր լուծման»,- ասում է Պետական գույքի կառավարման կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի պետ Գառնիկ Հովհաննիսյանը:

Բայց այդ 6 ամիսների ընթացքում էլ «Երևանյան կրկես»-ը շինաշխատանքներն ավարտին չի հասցրել՝ միևնույն ժամանակ պատշաճ կերպով վճարելով տուգանքները։ Ու մինչ բռնագանձման գործընթաց սկսելը, պետգույքի կառավարման կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ անցյալ տարի ընկերությանը գրավոր առաջարկել են ներկայանալ կոմիտե, որպեսզի լուծեն պայմանագիրը, պետությանը վերադարձնեն գույքը, բայց չեն համաձայնել։ Գառնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ հայցադիմում ներկայացնելուց առաջ ևս մեկ անգամ ծանուցել են նույն հարցով, բայց կրկին բացասական պատասխան են ստացել․ ընկերությունից միայն նշել են, որ աշխատանքները շարունակում են և խնդրել են կրկին երկարաձգել ժամկետները։ Հովհաննիսյանն ասում է՝ նախագծի ավարտն արդեն մի քանի անգամ երկարաձգել են, այլևս չէին կարող։

Իսկ «Երևանյան կրկես»-ից պնդում են, որ մեկ անգամ են ծանուցում ստացել, և պատասխան նամակով առաջարկել են նույն պայմաններով՝ այսինքն՝ տույժեր վճարելով կրկին երկարաձգել նախագծի ավարտը։

«Երևանյան կրկես» ընկերության փաստաբան Վարդան Ալոյանը պնդում է՝ բռնագանձման հայցն անհիմն է և չի կարող բավարարվել։

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, իր առանձնատան, «Տաշիր գրուպ»-ի և ՀԷՑ-ի խուզարկություններն ավելի վաղ որակել էր ճնշման փորձ։ ԱԱԾ մեկուսարանում գտնվող Սամվել Կարապետյանն էլ հայտարարել է նոր քաղաքական ուժ հիմնելու մասին։

Նշենք, որ կրկեսի շենք-շինություններն ու հողատարածքը բռնագանձելու հայցադիմումը մակագրված է դատավոր Սարգիս Երիցյանին, սակայն այն վարույթ ընդունելու մասին տեղեկություն «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում այս պահին առկա չէ։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան