Թրամփի աչքը Սյունիքով ճանապարհի վրա՞ է․ ինչ է իրականում ասել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
16.07.2026 | 19:30
500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
16.07.2026 | 18:44
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում»
16.07.2026 | 18:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
16.07.2026 | 18:23
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում քննարկվել են սահմանների կառավարման բարեփոխումները
16.07.2026 | 18:12
Փաշինյանին «վառելու» կոչ անողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին «քարով սատկացնելու» կոչը լեզվաբաններն են ուսումնասիրում
16.07.2026 | 18:04
Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ գործընկերության առաքելության դերը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
16.07.2026 | 17:53
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին
16.07.2026 | 17:42
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
16.07.2026 | 17:34
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
16.07.2026 | 17:22
Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել
Բոլորը

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքի հայտարարությունը Հայաստանում թեժ քննարկումների առիթ է դարձել։ Անկարայում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նա տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի մոտեցումներում հակասությունների լուծման ինքնատիպ տարբերակ է առաջարկել։

«Թուրքիան այդ ամենի կենտրոնում է՝ ինչպես Ադրբեջանն ու Հայաստանը: Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի համար, բայց սա կատակ բան չէ: Սա շարունակվում է մի ամբողջ տասնամյակ՝ 32 կիլոմետրանոց ճանապարհի համար: Եվ ինչ է տեղի ունենում. Ամերիկան գալիս և ասում է. «Լավ, մենք դա կվերցնենք մեզ վրա: Տվեք մեզ 32 կիլոմետրանոց ճանապարհը հարյուր տարվա վարձակալությամբ, և բոլորդ կարող եք օգտվել դրանից»: Բայց այս ցեղային մտածողությունը չի վերանում: Մենք հասել ենք «e pluribus unum» կոչվող իրավիճակի: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է հրաժարվել զանգվածներից մեկի համար: Դա կա Ամերիկայում: Դա չկա այնտեղ: Այնտեղ առաջնայինը, նախ անհատն է, ընտանիքը, ցեղը և հետո նոր ազգը: Բայց ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում այս «e pluribus unum»-ը կտարածվի, և մենք լատիներենից կանցնենք արաբերենի, արաբերենից՝ ռուսերենի, ռուսերենից՝ չինարենի. գուցե հնարավորություն կա»,- նշել է Բարաքը։

Անկարայում ԱՄՆ դեսպանի այս հայտարարությունն արդյո՞ք պաշտոնական Վաշինգտոնի առաջարկն է կողմերին, ո՛չ Պետքարտուղարությունը, ո՛չ Սպիտակ տունը դեռևս չեն մեկնաբանել։ 

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ դեսպանը բարձրաձայնել է մի գաղափար, որը, գուցե, քննարկվել կամ քննարկվում է, բայց որի իրատեսականությունը շատ մեծ կասկածի տակ է։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը վերջին ամիսներին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ճանապարհի հետ կապված, սակայն պարզ չէ՝ դեսպանի հայտարարությունը որքանո՞վ է ճշգրիտ ներկայացնում Վաշինգտոնի ցանկությունները։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ճանապարհների ապաշրջափակման շրջանակում Հայաստանով անցնող ճանապարհի՝ ամերիկյան հնարավոր վերահսկողության մասին հրապարակումներ վերջին շաբաթներին հայտնվում են տարբեր աղբյուրներից։ Առաջինն այդ մասին գրեց «Քարնեգի» հիմնադրամը։ Պետքարտուղարությունը հրաժարվել էր մեկնաբանել այս տեղեկությունները, իսկ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ ճանապարհի կառավարումը որոշակի պայմանների պահպանման դեպքում միջազգային ընկերությանն արտապատվիրակելը Հայաստանի համար քննարկման ենթակա տարբերակ է։

Հակոբ Բադալյանի խոսքով՝ ԱՄՆ-ը միայնակ չի կարող նման որոշման գնալ, քանի դեռ չունի այն պետությունների համաձայնությունը, որոնց համար Կովկասյան ճանապարհները համարվում են ռազմավարական։

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունից հետո պարզաբանեց՝ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը»,- գրել էր նա՝ շեշտելով, որ ՀՀ-ում հողի վարձակալության ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար։

Բայց արդյո՞ք Վաշինգտոնը, եթե ունի նման մտադրություն, հետ կկանգնի դրանից միայն ՀՀ ներքին օրենսդրության կամ Հայաստանի դիրքավորման բերումով։ Օրինակ, մայիսին ԱՄն-ը Կիևի հետ հազվագյուտ հանածոների վերաբերյալ հուշագիր ստորագրեց։ Մինչ ստորագրումը, կողմերի միջև մեծ լարվածություն կար,  որի գագաթնակետը դարձավ Թրամփ-Զելենսկի սկանդալային վեճը Սպիտակ տանը։  Չնայած Զելենսկին ընդդիմանում էր, բայց վերջնարդյունքում գործարքը տեղի ունեցավ Թրամփի պատկերացումների շրջանակում։ Արդյո՞ք ԱՄՆ-ը նույն վճռականությամբ էլ կփորձի Հայաստանով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն հաստատել։ 

Այնուհանդերձ, փորձագետները մի հարցում համակարծիք են․ ամերիկացի դիվանագետը պատահական հայտարարություն անել չէր կարող, հատկապես՝ Թուրքիայում աշխատող։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան