Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն։ Օգոստոսի 25-ին գործով նիստ էր նշանակվել, որը, սակայն, հետաձգվել է։ Ըստ Դատական իշխանության կայքում առկա տեղեկատվության՝ Վահագն Թորոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է փաստաբան Գուրգեն Թորոսյանը։ Factor TV-ի տեղեկություններով՝ …

