Թրամփը համոզել է Օրբանին` դադարեցնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դեմ առարկությունները

Լուրեր

04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ դադարեցնել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության արգելափակումը։ Այս մասին հայտնում է Politico-ն, որին վկայակոչում է Meduza-ն։

Լրատվամիջոցի  դիվանագիտական ​​աղբյուրի խոսքով՝ այս փաստը «փոխել է իրավիճակը» ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետ կապված։ Չի նշվում, թե ինչպես է Թրամփը համոզել Օրբանին։

Ինքը՝ Հունգարիայի վարչապետը, որևէ հրապարակային հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ։

Վիկտոր Օրբանը հետևողական դեմ է արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սակայն «հստակեցրել է», որ կաջակցի Մոլդովայի անդամակցությանը, որը ԵՄ թեկնածու է դարձել Ուկրաինայի հետ միաժամանակ։ Օրբանն իր դիրքորոշումը բացատրել է, մասնավորապես, այն հանգամանքով, որ Ուկրաինան պատրաստ չէ դրան, իսկ ԵՄ-ի համար դա կնշանակեր պատերազմ Ռուսաստանի հետ։

Բուդապեշտն արգելափակում է Ուկրաինայի աջակցությանն ուղղված ԵՄ նախաձեռնությունները և պարբերաբար փորձում է արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը, ինչը պահանջում է ԵՄ բոլոր անդամների միաձայն որոշում։

Կիևի և Բուդապեշտի միջև հարաբերությունները վատթարացել են նաև «Դրուժբա» նավթամուղի վրա ուկրաինական հարձակումների պատճառով, որի միջոցով Հունգարիան ռուսական նավթ է ստանում։ Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը Կիևին մեղադրում է երկրի «էներգետիկ անվտանգության նկատմամբ ոտնձգության» մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի