Ռուսաստանը բացասական ազդանշաններ է տալիս հանդիպումների վերաբերյալ. Զելենսկի

Լուրեր

04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսները բացասական ազդանշաններ են տալիս հանդիպումների և հետագա զարգացումների վերաբերյալ։ ՌԲԿ Ուկրաինայի փոխանցմամբ՝ այս մասին տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նշել է, որ «շատ լավ զրույց» է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ՝ հավելելով, որ շփման ընթացքում դիրքորոշումները համաձայնեցվել են՝ ավելի նշանակալի արդյունքների հասնելու համար։ Նա նշել է, որ թիմերն ակտիվորեն պատրաստում են Ուկրաինայի համար ամուր և բազմակողմանի անվտանգության երաշխիքների ճարտարապետությունը, նախապատրաստական ​​աշխատանքներին մասնակցում են եվրոպացի և ամերիկացի գործընկերները, ինչպես նաև կամավորների կոալիցիայի մյուս երկրները։

Զինվորական հրամանատարները, պաշտպանության նախարարները և անվտանգության խորհրդականները տարբեր մակարդակներում աշխատում են ապագա անվտանգության բաղադրիչների վրա։

«Մենք արագացնում ենք դետալների սահմանումը։ Ժամանակն է կազմակերպել առաջնորդների միջև զրույցի ձևաչափ՝ հիմնական շեշտադրումներն ու ժամկետները որոշելու համար»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարևորությունը և այդ շփումներում առավելագույն բովանդակության ապահովումը։

«Ռուսները հիմա բացասական ազդանշաններ են տալիս հանդիպումների և հետագա զարգացումների վերաբերյալ։ Մեր քաղաքների և գյուղերի վրա հարձակումները շարունակվում են։ Ամեն օր նոր զոհեր։ Ռուսները հաշվի կառնեն միայն ուժեղ ճնշումը՝ ի պատասխան այս ամենի։ Անհրաժեշտ են քայլեր կոնկրետ Ռուսաստանի կողմից՝ քայլեր դեպի իրական դիվանագիտություն»,- հավելել է նա։

Եվրոպացի առաջնորդները վերջին շրջանում հաճախ են  քննադատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Զելենսկիի  հետ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները ձգձգելու համար, որի մասին նախկինում հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի