Բաքուն հայտնում է զինծառայողի ինքնասպանության մասին։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայող, կրտսեր ենթասպա Ռահիմ Նովրուզովն ինքնասպան է եղել իր բնակարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ միջադեպը կապված չէ զինվորական ծառայության հետ։ Հետաքննություն է իրականացվում։ Ադրբեջանի ռազմական դատախազության աշխատակիցները համապատասխան ստուգումներ են անցկացրել դատաբժշկական փորձագետի մասնակցությամբ, կատարվել է դիակի արտաքին և ներքին …

